«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Քամիները սահմաններ չեն ճանաչում

Քամիները սահմաններ չեն ճանաչում
13.06.2025 | 13:15

Չգիտեմ, թե ինչ ա նշանակում՝ հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։

Ֆիզիկայի իմ աղքատիկ գիտելիքներով՝ ես հասկանում եմ, որ վնասված միջուկային օբյեկտից ճառագայթում ա տարածվելու, ինչպես՝ Հիրոսիմայում կամ Չեռնոբիլում։

Իսկ իմ աղքատիկ աշխարհագրական գիտելիքներով՝ գիտեմ, որ դա մեր քթի տակ ա, քամիներն էլ սահմաններ չեն ճանաչում։

Ես մի բան հաստատ գիտեմ՝ ես չեմ ուզում մեռնեմ՝ որպես Իսրայելի ապահովության երաշխիք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7918

Մեկնաբանություններ